Էլեկտրաէներգիայի դիմաց ձևավորված և դեռևս չվճարված պարտքերը կնվազեցվեն հարկման բազայից
2016 թվականի հուլիսի 21-ին ՀՀ կառավարության նիստում ընդունված Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի N2052-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշմամբ` բնակչությանը էլեկտրաէներգիա մատակարարող կազմակերպությանը հնարավորություն է տրվել նախորդ տարիներին ֆիզիկական անձ բաժանորդներին մատակարարված էլեկտրաէներգիայի դիմաց ձևավորված և դեռևս չվճարված պ արտքերը համարել անհուսալի պարտքեր և նվազեցնել հարկման բազայից:
Այսինքն, որոշմամբ ՀՀ կառավարությունը չվճարված հարկերի չափով իր վրա է վերցնում նախորդ տարիներին ֆիզիկական անձ բաժանորդներին մատակարարված էլեկտրաէներգիայի դիմաց ձևավորված պարտքերից ընկերության մոտ առաջացող կորուստները:
Ընդունված որոշումը, մասնավորապես, տարածվում է այն ֆիզիկական անձ բաժանորդների վրա, որոնք ստացված էլեկտրաէներգիայի դիմաց ժամկետանց պարտք ունենալուց հետո մեկ տարվա ընթացքում վճարում չեն կատարել և նոր էլեկտրաէներգիա չեն սպառել, կամ անվճարունակ են ճանաչվել կամ մահացել են:
Միաժամանակ, որոշման ընդունումը նշանակում է, որ բնակչությանը էլեկտրաէներգիա մատա‑ կարարող կազմակերպությունը նախորդ տարի‑ ներին ֆիզիկական անձ բաժանորդներին մատակարարված էլեկտրաէներգիայի դիմաց ձևավորված և դեռևս չվճարված պարտ‑քերը հարկման բազայից նվազեցնելու համար այլևս ստիպված չի լինի ֆիզիկական անձանցից պարտքերը բռնագանձելու համար հայցադիմումներ ներկայացնել դատարան:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին