Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ կունենա ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում
Հունվարի 22-26-ը Ստրասբուրգում կայանալիք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանում սպասվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը։ Այս մասին տեղեկանում ենք ԵԽԽՎ պաշտոնական [url=http://assembly.coe.int/nw/xml/News/News-View-EN.asp?newsid=6910&lang=2&cat=8]կայքից[/url]։
Նստաշրջանում ելույթով հանդես կգան նաև Ավստրիայի նախագահը և Դանիայի թագուհին։ Նստաշրջանին ներկա կլինեն Դանիայի վարչապետն ու արտգործնախարարը։
Բացի այդ, նստաշրջանում ընտրելու են գլխավոր քարտուղար ու Մարդու իրավունքների հանձնակատար։
ՀՀ նախագահի ելույթը սպասվում է հունվարի 24-ին։