Զորավար Մանվել Գրիգորյանի ղեկավարած պատվիրակությունը այց է կատարել հյուսիսային, հարավային և հարավ-արևելյան ուղղության մարտական հենակետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հունվարի 8-14-ը եռասերունդ Երկրապահ կամավորականների միությունն ուխտագնացություն իրականացրեց Արցախ աշխարհում։
Ուխտագնացները եղան հիվանդանոցներում, հոսպիտալներում, մանկապարտեզներում, դպրոցներում, մանկատներում, ծերանոցներում եւ իհարկե՝ սահմանամերձ զորամասերում, մարտական հենակետերում։
Առաջարկվող տեսանյութում ներկայացված է ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի ղեկավարած պատվիրակության այցը հյուսիսային, հարավային եւ հարավ-արեւելյան ուղղության մարտական հենակետեր։
Երիտասարդ եւ քաջ զինծառայողների վճռականությունը կրկնապատկվեց տվյալ տարածքների ազատագրման կազմակերպիչ գեներալ-լեյտենանտի հայրենասիրական խոսքից։