Հայաստանում տնտեսության աճը կշարունակի ամրապնդվել 2018-2020թթ. ՀԲ զեկույց. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Համաշխարհային բանկը Հայաստանի տնտեսության համար 3,8%-ի աճ է կանխատեսում 2018 թ.: Իսկ 2019-20 թթ. համար աճի կանխատեսումը 4% է:
ՀԲ «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» զեկույցում նշվում է, որ անցած 2017 թ. Հայաստանը նշանակալի առաջընթաց է գրանցել մետաղների գների բարձրացման և ներքին քաղաքականությունների բարելավման արդյունքում, ինչպես նաև դրական ազդեցություն է ունեցել ՌԴ-ում և Ղազախստանում տնտեսության վերականգնումը, ինչն արտահայտվել է դրամական փոխանցումների և արտահանումների աճով: Արդյունքում տարածաշրջանում ապրանքներ ներմուծող երկրների վրա, ինչպիսիք են ՀՀ-ն, Բելառուսը և Վրասատանը, դա դրական ազդեցություն է ունեցել:
Ըստ զեկույցի հեղինակների՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի արևելյան հատվածում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Ղրղզստան, Տաջիկստան) նախատեսվում է, որ տնտեսության աճը կշարունակի ամրապնդվել 2018-2020թթ.՝ ապրանքների գների ամրապնդման և դրամական փոխանցումների միջոցով ներքին պահանջարկի մեծացմանը զուգահեռ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]