Նախագահականը կտեղափոխվի Մատենադարանի հարևանությամբ. «Ժամանակ»
                        «Ժամանակ» թերթը գրում է. «Քանի որ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ին նախագահի պաշտոնը թողնելուց և վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո մտադրություն չունի հեռանալ ներկայիս նախագահական նստավայրից, իշխանությունները նոր նախագահական նստավայր են կառուցում: 
Ավելի ճիշտ՝ նախագահական նստավայրը տեղափոխվելու է Մատենադարանի հարևանությամբ գտնվող կառավարության ընդունելությունների տուն, որտեղ այս օրերին ինտենսիվ վերանորոգման աշխատանքներ են իրականացվում:      
Արդյունքում մենք կունենանք կառավարության երկու մասնաշենք, մեկը Բաղրամյան պողոտայում, որտեղ կլինի վարչապետի և իր աշխատակազմի նստավայրը, իսկ մյուսը՝ Հանրապետության հրապարակում, որտեղ կլինեն փոխվարչապետներն իրենց աշխատակազմերով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

