49738 դիտում
18:18 08-01-2018
«ՍԵՖ Ինտերնեյշնլ» ՈՒՎԿ-ն կապահովի հաճախորդների անխափան սպասարկումը Վանաձորում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
«ՍԵՖ Ինտերնեյշնլ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի «Վանաձոր» մասնաճյուղը շարունակելու է իր բնականոն աշխատանքը, առաջին հերթին ապահովելով հանցագործության արդյունքում գրավի առարկայի կորստի ենթարկված հաճախորդների սպասարկումը:
2018 թ.-ի հունվարի 1-ին «ՍԵՖ Ինտերնեյշնլ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի «Վանաձոր» մասնաճյուղ ապօրինի մուտք գործելու միջոցով կատարվել է գրավադրված արժեքների առանձնապես խոշոր չափի գողություն։ Հարուցվել է քրեական գործ։ Արդյունքում, գողացված արժեքների մի մասը հայտնաբերվել է, իսկ մասնաճյուղի կառավարիչը` ձերբակալվել:
«Վանաձոր» մասնաճյուղի հաճախորդների պատշաճ սպասարկման և գույքային շահերի պաշտպանության համար Ընկերությունը մշակել է անհրաժեշտ միջոցառումների փաթեթ:
Մասնավորապես, առաջնային համարելով հաճախորդների գույքային շահերի պաշտպանությունը՝ Ընկերությունը սկսել է գողացված գրավների փոխհատուցման գործընթաց:
Հունվարի 8-ից Ընկերության «Վանաձոր» մասնաճյուղը գործում է ըստ աշխատանքային գրաֆիկի:
Փոխհատուցման գործընթացի վերաբերյալ հարցերի համար հաճախորդները կարող են աշխատանքային ժամերին դիմել առանձնացված թեժ գիծ 010 59 03 39 հեռախոսահամարով, ինչպես նաև այցելել «Վանաձոր» մասնաճյուղ:
«ՍԵՖ Ինտերնեյշնլ Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1998 թ-ին: Ներկայումս ՍԵՖ Ինտերնեյշնլ-ը ունի 22 մասնաճյուղ հանրապետության բոլոր մարզերում և սպասարկում է 30,000-ից ավել հաճախորդների: Մանրամասն Ընկերության մասին՝ www.sef.am:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/05/1086154/]ավելի վաղ [/url]Վանաձորից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 5-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչութան պետ, Արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Տարոն Թադևոսյանը միջնորդություն էր ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայր, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Վանաձոր քաղաքի բնակիչ, 36-ամյա Հայկազ Մարտիրոսյանի նկատմամբ:
Հ. Մարտիրոսյանը ձեռնաշղթայված վիճակում Ոստիկանության Տարոնի բաժնից ոստիկանական հատուկ մեքենայով տեղափոխվել էր դատարան, որտեղ դատարանի նախագահ Մուշեղ Հարությունյանը դռնփակ դատական նիստ էր անցկացնելու և գնալու էր խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու՝ արդյոք բավարարում է քննիչի միջնորդությունը, թե ոչ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Լոռու մարզի քննչական վարչությունը պարզել էր, որ Հ. Մարտիրոսյանը, ով հաշվառված է Շիրակի մարզի Ախուրյան գյուղում, նախապես մշակել է վարկային կազմակերպության թալանը և համաձայնության է եկել Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի բնակիկչ, 48-ամյա Արսեն Գրիգորյանի հետ:
Բանկի կառավարիչը դեկտեմբերի 29-ին, երեկոյան նախապես անջատել էր նշված վարկային կազմակերպության տեսագրող սարքավորումները և այնտեղից գողացել է շուրջ 90 մլն դրամ արժողության ոսկյա իրերի 60-ից ավելի փաթեթ, 50-ից ավելի մետաղադրամի նմանվող դեղնավուն կլոր ձուլակտրոներ, 4800 դոլար և 800 հազար դրամ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
772 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
805 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»