10104 դիտում
16:04 04-01-2018
Արքայազն Հարրիի ամուսնությունը կարող է Մեծ Բրիտանիային 700 մլն դոլար ապահովել
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրի և նրա ընտրյալ Մեգան Մարքլի ամուսնությունը կարող է թագավորությանը բերել 700 մլն դոլարի եկամուտ։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Brand Finance ընկերությանը։
Փորձագետները կանխատեսում են, որ այս գարնանը Մեծ Բրիտանիա կայցելի առնվազն 350 հազար զբոսաշրջիկ, որպեսզի ականատես լինի զույգի ամուսնական արարողությանը։
Բացի այդ, մոտ 272 մլն դոլար եկամուտ կլինի տուրիզմի ոլորտից՝ հյուրանոցներ, տրանսպորտ։ Եվս մի քանի միլիոն դոլար կստացվի գովազդներից և այլն։
Հիշեցնենք, որ ամուսնությունը տեղի է ունենալու մայիսի 19-ին, Վինդզորյան պալատի Սուրբ Գեորգի եկեղեցում։ Այն համարվում է թագավորական ընտանիքի եկեղեցին։
Նմանատիպ նյութեր
3177 դիտում
18:14 26-01-2015
Արքայազն Հարրիի նոր ընտրյալը ռուս մոդել է
5608 դիտում
23:52 28-11-2017
Հայտնի է դարձել, թե որտեղ տեղի կունենա արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի պսակադրությունը
Այս բաժնից
1075 դիտում
22:17 08-01-2025
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
1033 դիտում
22:04 08-01-2025
Լեհաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան մայիսին
1057 դիտում
21:26 08-01-2025
ԱՄՆ-ն Ուկրաինայի զինված ուժերին կօգնի մինչև Բայդենի վարչակազմի վերջին օրը. Բլինքեն