211652_close_icon
views-count4026 դիտում article-date 10:26 31-12-2017

Քեթիի, Ջաջուռի լեռնանցքներում և Սևանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Քեթիի, Ջաջուռի լեռնանցքներում և Սևանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Քեթիի, Ջաջուռի լեռնանցքներում և Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Նմանատիպ նյութեր