Ռուսաստանը պետք է Ասադին համոզի. ԱՄՆ պետքարտուղարություն
Ռուսաստանը և միջազգային հանրությունը պետք է համոզեն Սիրիայի նախագահ Բաշար Ասադին` համաձայնել հակամարտության քաղաքական կարգավորմանը: Այս մասին գրված է ուրբաթ օրը գրավոր հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարության մամլո ծառայության ղեկավար Հեզեր Նաուերթը: Հաղորդում է [url=http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/4852736]tass[/url]-ը:
«Մենք կրկին կոչ ենք անում Ռուսաստանին կատարել իր պարտականությունները, ապահովել, որ Ասադի վարչակարգը դադարեցնի դաժան հարձակումները քաղաքացիական անձանց վրա Սիրիայում»,- ասել է նա և ընդգծել, որ Սիրիայի վարչակարգը պետք է թույլ տա տարհանել ծանր հիվանդներին պաշարված տարածքներից (Արևելյան Գուտի), ինչպես նաև ապահովի բժշկական և մարդասիրական օգնության հասանելիությունը: Հիմա ավելի, քան երբևէ, Ռուսաստանը և միջազգային հանրությունը պետք է աջակցի մարդասիրական օգնության առաքմանը Սիրիայում և ճնշում գործադրի Ասադի վարչակարգի վրա, որպեսզի նա համաձայնի Սիրիայի հակամարտության քաղաքական կարգավորմանը»: