211652_close_icon
views-count5495 դիտում article-date 13:03 26-12-2017

Մոսկվայում քննարկվել են արդյունաբերության ոլորտում փոխգործակցության հեռանկարները. Ս. Կարայանը հանդիպել է Դ. Մանտուրովի հե. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը դեկտեմբերի 25-ին Մոսկվայում հանդիպել է ՌԴ արդյումանաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ: Հանդիպման ընթացքում Սուրեն Կարայանը և Դենիս Մանտուրովը քննարկել են երկու կողմերի առաջարկությունները և հարցադրումները ընթացիկ երկկողմ ծրագրերի վերաբերյալ, որոնք առնչվում են արդյունաբերական կոոպերացիային և Հայաստանի արդյունաբերության մեջ ներդրումներին՝ մասնավորապես էլեկտրատեխնիկայի և ակնագործության ոլորտում: Նախարար Կարայանը Դենիս Մանտուրովին առաջարկել է ընդլայնել ռուսաստանյան արդյունաբերական ձեռնարկությունների ներկայացվածությունը Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում։ Ի պատասխան, Դենիս Մանտուրովը հայտնել է հայ գործընկերոջը, որ ռուսաստանյան կորպորացիաները հետաքրքրված են գործունեություն ծավալելու Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում։ Զրույցի ժամանակ Դենիս Մանտուրովը բարձր է գնահատել Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովում ընդունված որոշումները, ինչպես նաև նշել երկկողմ շփումների ավելացման հանգամանքը: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են 2017 թվականին փոխգործակցության ընթացքում երկու երկրների առևտրատնտեսական ցուցանիշների աճը։ ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարը Սուրեն Կարայանի հետ քննարկել է նաև հայ-ռուսական համատեղ ներդրումային ֆոնդի աշխատանքների ակտիվացմանն առնչվող հարցեր: Նախարարները հանձնարարականներ են տվել համապատասխան ստորաբաժանումներն։ Նախարար Կարայանի առաջարկով որոշվել է նաև ստեղծել արդյունաբերության ոլորտում փոխգործակցության համատեղ աշխատանքային խումբ։ Կողմերը պայմանավորվորվել են խմբի առաջին հանդիպումն անցկացնել 2018 թվականի սկզբին։ Աշխատանքային խումբը մասնավորապես կուսումնասիրի դեպի երրորդ երկրներ համատեղ արտահանման հեռանկարները և կոնկրետ արդյունաբերական ծրագրերը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր