211652_close_icon
views-count7289 դիտում article-date 11:21 25-12-2017

Տարեվերջյան համերգ՝ Ալավերդի քաղաքի մշակույթի տանը. Ալավերդու պարի թատրոնի սաները հանդիսատեսին պարգևեցին տոնական տրամադրություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 24-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի մշակույթի տանը տոնական տրամադրություն էր։ Ալավերդու պարի թատրոնի 8 տասնյակից ավելի սաներ գեղարվեստական ղեկավար և պարուսույց Լեյլի Հովհաննիսյանի գլխավորությամբ տարեվերջյան համերգով հանդես եկան։

Հանդիսատեսին ներկայացվեց ամանորյա ծրագիր՝ համեմված ազգագրական ու ժամանակակից պարային ժանրով։

Երեխաներին հյուր էին եկել Ձմեռ պապն ու Ձյունանուշը, ովքեր էլ ամանորյա նվերներ բաժանեցին։

Հաշվետու համերգին գեղեցիկ նվեր մատուցեց Սարգիս Ալեքսանյանի ղեկավարած Ալավերդու Արվեստի դպրոցի դհոլահարների խումբը, ովքեր օրեր առաջ Վանաձոր քաղաքում տեղի ունեցած Ազգային նվագարանների երգի-պարի-ասմունքի մարզային փառատոնում գրավել են առաջին պատվավոր հորիզոնականը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 110+
110+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր