Կսենյա Սոբչակը առաջադրվեց Ռուսաստանի նախագահի թեկնածու
«Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցությունը հեռուստահաղորդավար Քսենիա Սոբչակին առաջադրեց Ռուսաստանի նախագահի ընտրություններում, որը կկայանա 2018թ. մարտի 18-ին:
Որոշմանը կողմ են քվեարկել կուսակցության համագումարի 96 պատվիրակ, դեմ` ընդամենը 7-ը:
Այսպիսով, Սոբչակը պետք է մինչև հունվարի 12-ը համապատասխան փաստաթղթեր ներկայացնի Ռուսաստանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Բացի այդ, ընտրություններում գրանցվելու համար նա պետք է հավաքի 100 հազ. ընտրողի ստորագրություն:
Սոբչակը նախագահական ընտրություններում իմ մասնակցության մտադրության մասին հայտարարել էր դեռևս հոկտեմբերին: Ավելի ուշ նա պայմանավորվել էր «Քաղաքացիական նախաձեռնության» հետ: Նշենք, որ Սոբչակն իրեն համարում է «բոլորին դեմ»-ի թեկնածու: