211652_close_icon

Բաղրամյանի, Արմավիրի, Մասիսի և Արտաշատի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-40 մետր

views-count5723 դիտում article-date 10:29 23-12-2017
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբեր 23-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Վայքի, Սիսիանի և Քաջարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Բաղրամյանի, Արմավիրի, Մասիսի և Արտաշատի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-40 մետր: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր