Բաղրամյանի, Արմավիրի, Մասիսի և Արտաշատի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբեր 22-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում անձրև է տեղում:
Բաղրամյանի, Արմավիր, Մասիսի և Արտաշատի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն[/b]