2291 դիտում
21:28 20-12-2017
ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը. ներկայացրել են սահմանամերձ համայնքներում իրականացված ծրագրերն ու միջոցառումները
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Նիստի ընթացքում միջգերատեսչական հանձնաժողովի անդամները ներկայացրել են 2017 թվականին սահմանամերձ համայնքներում իրականացված ծրագրերն ու միջոցառումները, մատնանշել 2018 թվականի աշխատանքային գերակա ուղղություններն ու ծրագրերը։
Զեկուցվել է, որ անցնող տարում գործուն քայլեր են ձեռնարկվել սահմանամերձ բնակավայրերի անվտանգության ապահովման, գործարար միջավայրի ձևավորման, շրջկենտրոնների և սահմանամերձ համայնքների միջև առկա զարգացման անհամամասնության հնարավորինս կրճատման, առկա սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ։
Ամփոփելով նիստը՝ հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ ինչպես 2017-ին, այնպես էլ հաջորդ տարի հանձնաժողովի համար առաջնային կարևորության հարցը սահմանամերձ համայնքների բնակիչների անվտանգության ապահովումն է։ Վիգեն Սարգսյանը կարևորել է նաև սոցիալական հաջողված նախաձեռնություններին զուգահեռ ներդրումային կոնկրետ ծրագրերի ապահովումն ու սահմանամերձ համայնքներում նպաստավոր գործարար միջավայրի ստեղծումը։
Նմանատիպ նյութեր
1708 դիտում
19:58 12-12-2017
ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է միջգերատեսչական հանձնաժողովի նիստ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1613 դիտում
20:46 03-06-2021
ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է միջգերատեսչական հանձնաժողովի նիստ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
922 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
784 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
688 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին