1754 դիտում
17:56 19-12-2017
Ղրղըզստանը և Եվրամիությունը կբանակցեն նոր համաձայնագրի ստորագրման շուրջ
Ղրղզստանը և Եվրամիությունը պատրաստվում են նոր համաձայնագիր ստորագրել, որը կփոխարինի 1999թ. կնքված համագործակցության մասին պայմանագրին: Հաղորդում է [url=https://www.azattyk.org/a/28926620.html]«Ազատությունը»[/url]:
Այսօր Բրյուսելում Եվրոպական Միությունը և Ղրղզստանը բանակցություններ են սկսել գործընկերության և համագործակցության նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ: Բանակցում են ԵՄ-ի կողմից՝ Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, արտաքին կապերի վարչության պետ Լյուք Դևինը և Ղրղզստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էմիլ Կայկիևը:
Համաձայնագրի շուրջ բանակցություն սկսելու մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նոյեմբերին Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի Բիշքեկ կատարած այցի ժամանակ:
«Այդ այցի ընթացքում Ղրղըզստանի ղեկավարները ինձ ներկայացրեցին բարեփոխումների իրենց հավակնոտ ծրագիրը: Նոր, ընդլայնված համաձայնագիրը թույլ կտա մեզ աջակցել Ղրղըզստանի իշխանությունների ձգտումներին, ամրապնդել քաղաքական և տնտեսական կապերը, Ղրղըզստանի և Եվրամիության միջև փոխշահավետ համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի»,- նշել էր Մոգերինին:
Նմանատիպ նյութեր
1779 դիտում
18:36 02-12-2016
ԵՄ խորհուրդն ու Հայաստանը կբանակցեն օդային տրանսպորտի համաձայնագրի շուրջ
1586 դիտում
12:19 15-06-2014
Ուկրաինայի գազամատակարարման հարցի շուրջ կբանակցեն կեսօրին
1141 դիտում
10:30 30-03-2015
Ջոն Քերրին անվստահություն է հայտնել ներկա պահին Իրանի միջուկային համաձայնագրի արագ ստորագրման հարցում
Այս բաժնից
2809 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3958 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին