211652_close_icon
views-count4469 դիտում article-date 16:20 19-12-2017

Մայրաքաղաքի տոնական լուսավորությունը կմիացվի դեկտեմբերի 19-ին՝ ժամը 19:30-ին

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 19:30-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա գլխավոր տոնածառի, վարչական շրջանների տոնածառերի, ինչպես նաև մայրաքաղաքի տոնական լույսերի միացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառման շրջանակում կկազմակերպվի նաև համերգային ծրագիր, ելույթ կունենան հայտնի, սիրված երգիչներ, պարային համույթներ, ինչպես նաև քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների սաներ:

Նմանատիպ նյութեր