211652_close_icon
views-count9577 դիտում article-date 10:12 17-12-2016

Էջմիածնում տոնական համերգի ուղեկցությամբ միացվեց ամանորյա լուսավորությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հոգեւոր մայրաքաղաք Էջմիածնում, տոնական համերգի ուղեկցությամբ, միացվեց ամանորյա լուսավորությունը: Համերգը քաղաքապետարանի Մշակույթի պալատի «Զանգակ» մանկական ստուդիայի սաների կատարմամբ էր: Ավանդույթի համաձայն՝ հետհաշվարկ կատարվեց, եւ քաղաքապետ Կարեն Գրիգորյանը էջմիածնեցի մանուկների հետ սեղմեց կոճակն, ու ամբողջ քաղաքը ողողվեց տոնական լույսերի մեջ: Էջմիածնի ամանորյա հանդերձը, ինչպես վերջին բոլոր տարիներին, այս անգամ եւս ինքնատիպ է եւ ճաշակով: Ի դեպ, այս ամենի դիզայները հենց քաղաքապետ Կարեն Գրիգորյանն է: Նա է նախագծում էսքիզները, իսկ շունչ հաղորդում են դրանց քաղաքապետարանի մասնագետները: Վերջին տարիներին ամբողջ Հանրապետությունից բազում քաղաքացիներ հատուկ այցելում են Էջմիածին՝ հիանալու քաղաքի տոնական լուսավորությամբ: Այս տարին էլ, թերեւս, բացառություն չի լինելու:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր