9301 դիտում
14:59 19-12-2017
Ցանկացած անձ, ով ապօրինի ձերբակալվեց, փոխհատուցման իրավունք ունի և այս նախագծով այդ հարցը պետք է կարգավորվի. Գևորգ Կոստանյան. tert.am
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը կարևորեց օրենքի անհրաժեշտությունը, նախ որովհետև, ըստ նրա` 2002 թ-ին ՀՀ-ն վավերացրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որտեղ ասվում է ցանկացած անձ պետք է հնարավորություն ունենա վիճարկել իր ձերբակալությունը դատական կարգով, հայտնում է [url=http://www.tert.am/am/news/2017/12/19/Gevorg-kostanyan/2569276]tert.am[/url]-ը։
Կոստանյանը նշեց, թե չնայած դրան ՀՀ-ն մինչև հիմա չի ունեցել այդ կարգավորումը և հիմա ունենալու է: «Սահմանադրական բարեփոխումներից բխող փոփոխությունը դա կոնվենցիոն պարտավորություն է, որը ստանձնել ենք»,-ասաց նա:
Գևորգ Կոստանյանը, սակայն շարունակեց, թե միաժամանակ կան լուրջ խնդիրներ, և այնպիսի դրույթներ, որոնց առկայությունը կարող է վտանգի տակ դնել կոնվենցիոն պարտավորությունները:
«Եվ լավ է, որ հիմնական և հարակից զեկուցողները փաստեցին դա, մի քանի հանգամանքների մասին է խոսքը: Առաջին՝ անձը, որը ձերբակալվում է, պետք է հնարավորություն ունենա իր ձերբակալումը վիճարկել այն ժամկետում, որ մինչև իր ձերբակալման ժամկետ լրանալը ինքն ազատ արձակվելու հնարավորություն ունենա, դա կլինի 12 ժամում, թե 5 ժամում, հարցի այլ կողմն է, պետք է քննարկել»,-ասաց նա:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2017/12/19/Gevorg-kostanyan/2569276]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
4177 դիտում
14:28 14-09-2016
Վատիկան. ԼՂ հակամարտության հարցը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների միջոցով
1842 դիտում
13:45 21-08-2020
Արցախի հարցը պետք է կարգավորվի խաղաղ բանակցային ճանապարհով․ վարչապետի ելույթն ԱԽ նիստում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
3154 դիտում
11:10 22-05-2015
Դատի կտամ ցանկացածին, Սուրիկ Խաչատրյան չէ, ցանկացած Սուրիկ Խաչատրյանի. Գևորգ Կոստանյան. տեսանյութ
Այս բաժնից
925 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի
520 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ