6175 դիտում
18:58 18-12-2017
«Անմեղ մարդուն կալանավորել են. դե` գտի մեղավորին». պարզաբանում է Շիրակի նախկին դատախազը. Asparez.am
Այս տարվա օգոստոսին Գյումրու բնակչուհիներից մեկը ՀՀ ոստիկանությանը հաղորդում էր ներկայացրել, որ հոր գերեզմանի վրա նոր գերեզման է կառուցված: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Գործով ձերբակալվել էր «Հավերժ հիշատակ» ՓԲԸ-ի տնօրենը: Ապա ազատ էր արձակվել, ինչից հետո կալանավորվել էր Մկրտիչ Մելքոնյանը:
«Ասպարեզ» ակումբում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Մկրտիչ Մելքոնյանի որդին` Սեդրակ Մելքոնյանը նշում է, որ հայրն անհիմն է կալանավորվել, կան փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ հայրն անմեղ է:
Ինչպես Ս.Մելքոնյանը, այնպել էլ Մ.Մելքոնյանի շահերի պաշտպան Հայկ Հարությունյանը նշում են, որ մտավախություն ունեն, որ Շիրակի մարզում քննչական մարմինը եւ դատախազությունը գործը միակողմանի են քննում:
Ս.Մելքոնյանի պատմելով`մորական տատի ու պապի գերեզմանները գտնվում են այդ գերեզմանի կողքին: Նրա խոսքով` տատի եւ պապի գերեզմաններին կից գերեզմանը տեւական ժամանակ շրջապատված է եղել աղբով, հայրը դիմել է գերեզմանները սպասարկող մարմիններին, որ գան, աղբը հավաքեն, մաքրեն, բայց գերեզմանի վաճառելու հետ կապված կամ ուրիշ հանգամանքների հետ որեւէ առնչություն չի ունեցել եւ չունի իր հայրը:
Ներկայում Մ.Մելքոնյանը գտնվում է Արթիկ քրեակատարողական հիմնարկում, նա 68 տարեկան է, որդու խոսքով, ունի առողջական բազմաթիվ խնդիրներ, մի քանի վիրահատություն է տարել:
Ս.Մելքոնյանը նշում է նաեւ, որ հայրը հիվանդ է, սակայն Արթիկի քրեակատարողական հիմնարկում իրենցից չեն վերցնում անհրաժեշտ դեղորայքը:
Մանրամասներն՝ [url=http://www.asparez.am/kalanavorum-gerezmanhy/#.WjfWudJl_IW]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
1394 դիտում
15:49 28-12-2014
Քննությունը պարզել է Մակեդոնիայի նախկին նախագահի մահվան մեղավորին
1993 դիտում
22:03 20-01-2014
Ձեր ներդրած տասը դրամը ինձ համար տասը րոպեի կյանք է. Վանաձորցի երգչուհին օգնություն է խնդրում. asparez.am
Այս բաժնից
709 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2056 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
709 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար