Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մասնակցեց ամենամյա բարեգործական տոնավաճառին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Դեկտեմբերի 16-ին Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մասնակցեց ամենամյա Սուրբծննդյան բարեգործական տոնավաճառին, որը կազմակերպել էր «Օդեսայի Դիվանագիտական Ակումբը»` դիվանագիտական ներկայացուցչությունների և գործարար ոլորտի համագործակցությամբ։
Տոնավաճառին մասնակցում էին Օդեսայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններ, տարբեր հասարակական կազմակերպություններ:
Տոնավաճառի հայկական տաղավարը, որտեղ ներկայացված էին հայկական հուշանվերներ, խմիչքներ և այլ արտադրատեսակներ, այցելեցին Խերսոնի քաղաքապետ Վլադիմիր Միկոլաենկոն և Օդեսայում Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցչության ղեկավար Կոնստանտին Ռժեպիշևսկին:
Միջոցառման մշակութային հատվածում, որի ժամանակ ներկայացվեցին մի շարք երկրների ազգագրական պարեր, իր մասնակցությունը բերեց նաև Օդեսայի «Պետրոսյանց» հայկական պարի համույթը՝ ներկայացնելով հայկական ազգագրական պարերը:
Հայկական տաղավարի կազմակերպման գործում իրենց աջակցությունն են բերել «Իջևան» գինու և կոնյակի գործարանի Օդեսայի ներկայացուցչությունը, ՛՛Ararat՛՛ կոնյակի Ուկրաինայի ներկայացուցչությունը, Հայաստանի ”NICOLA INTERNATIONAL ARMENIA’’ ընկերության Ուկրաինայի ներկայացուցչությունը: