211652_close_icon
views-count14930 դիտում article-date 12:14 18-12-2017

Գողություն Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտից. 15 րոպեում գողացել մի քանի ուսանողների պայուսակներ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 5-ին Երևանում տեղի ունեցած գողությունների փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 13։30-ի սահմաններում Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Ռաֆիկ Զաքարյանը Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգել է, որ նույն օրը, ժամը 12։00-ից մինչև 12։15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ դռան փականը բացելու միջոցով ներս են մտել նշված հիվանդանոցի օրդինատորների համար նախատեսված սենյակ և այնտեղից գողություն կատարել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սենյակից գողացել են Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 1-ին կուրսի ուսանողներ՝ Երևանի բնակիչներ, 25-ամյա Անահիտ Մուրադյանի պայուսակը, 26-ամյա Աննա Վարտանովայի պայուսակը, 28-ամյա Մարիամ Խուլդողլյանի պայուսակը, 25-ամյա Հասմիկ Կիրակոսյանի պայուսակը, 24-ամյա Մերի Մխիթարյանի պայուսակը, Արմավիրի մարզի բնակիչ, 25-ամյա Սոնա Եղիազարյանի պայուսակը, որոնց մեջ եղել է տարբեր չափի գումարներ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

Նմանատիպ նյութեր