Մատենադարանը գիտահետազոտական ինստիտուտից կվերածվի հիմնադրամի
Կառավարության նիստում այսօր որոշում է ընդունվել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը վերակազմավորել հիմնադրամի՝ Մատենադարանի զարգացման ծրագրերի իրականացման համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով:
Կարգավիճակի փոփոխությունը կնպաստի Մատենադարանի կառավարման արդյունավետության բարձրացմանը, տարբեր աղբյուրներից, այդ թվում Սփյուռքից ներդրումների ապահովմանը: