4821 դիտում
23:37 14-12-2017
Ընդհանրապես, 2018 թվականը հարուստ է լինելու մեծ միջոցառումներով. Սերժ Սարգսյանը՝ Ֆրանկոֆոնիայի 17-րդ համաժողովը ՀՀ-ում անցկացնելու մասին
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Հայաստանում երբևէ անցկացված ամենախոշոր միջոցառումն է արտասահմանյան պատվիրակությունների և, հատկապես, պետությունների ղեկավարների մասնակցության տեսակետից, մենք այդպիսի փորձ չունենք: «Արմենիա» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման եթերում այսօր այս մասին ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` անդրադառնալով Արտակ Ալեքսանյանի հարցին, թե 2018 թ.-ի գլխավոր իրադարձություններից մեկը` Հայաստանում նախատեսված Ֆրանկոֆոնիայի 17-րդ համաժողովը որքանո՞վ է կարևոր Հայաստանի համար։
«Չափազանց կարևոր է: Ընդհանրապես 2018 թվականը հարուստ է լինելու մեծ միջոցառումներով: Ինչպես նշեցիք՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը հոկտեմբերի 11-12-ին, գրեթե նույն ժամանակահատվածում մենք տոնելու ենք Երևանի 2800-ամյակը, իսկ մայիսին տոնելու ենք Առաջին Հանրապետության 100-րդ տարեդարձը: Սրանք խոշոր միջոցառումներ են, որոնց մասնակցելու են բազմաթիվ հյուրեր։ Կոնկրետ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը երբևէ Հայաստանում անցկացված ամենախոշոր միջոցառումն է արտասահմանյան պատվիրակությունների և, հատկապես, պետությունների ղեկավարների մասնակցության տեսակետից: Մենք այդպիսի փորձ չունենք:
Դա պահանջում է քրտնաջան աշխատանք, ճշգրիտ հաշվարկներ, կատարողական մեծ կարգապահություն: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի պատվով դուրս գանք. դա և՛ հնարավորություն է, և՛ մարտահրավեր։ Մարտահրավեր այն առումով, որ պիտի կարողանանք իրոք բարձր մակարդակով անցկացնել, իսկ հնարավորություն այն տեսակետից, որ եթե մի անգամ կարողանում ենք անցկացնել այդպիսի մեծ ֆորում, ապա հաջորդներն իրենց շատ սպասել չեն տա»,– նշել է Նախագահը:
Նմանատիպ նյութեր
2097 դիտում
23:14 05-08-2014
2014 թվականի առաջին կիսամյակը հարուստ էր մարզական միջոցառումներով
17987 դիտում
23:23 31-12-2019
2020 թվականը Արցախի համար լինելու է քաղաքական գործընթացներով հարուստ տարի. Բակո Սահակյան
2261 դիտում
19:57 26-12-2017
2018 թվականը լինելու է շատ հետաքրքիր, աշխատաշատ և բովանդակալից տարի. Կարեն Կարապետյան
Այս բաժնից
424 դիտում
18:20 29-01-2025
Գործարկվելու է էլեկտրական շչակ
628 դիտում
18:07 29-01-2025
Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում մասնակցել է նախարարական կլոր սեղանին
712 դիտում
17:05 29-01-2025
Բանակն ամենաշատն ատողն այսօր դարձել է գերագույն գլխավոր հրամանատար. Ռուբեն Հակոբյան