2052 դիտում
23:14 05-08-2014
2014 թվականի առաջին կիսամյակը հարուստ էր մարզական միջոցառումներով
2014 թվականի առաջին կիսամյակում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժինն ապահովել է Երևանի հավաքական թիմերի մասնակցությունը Համահայկական առաջին ձմեռային խաղերի՝ դահուկասահք, լեռնադահուկասահք, տափօղակով հոկեյ, սնոուբորդ մարզաձևերի մրցաշարերին։ Փետրվարի 24-ից մարտի 2-ը կայացած Համահայկական առաջին ձմեռային խաղերում Երևանի հավաքական թիմերը նվաճել են 4 ոսկե, 5 արծաթե և 3 բրոնզե մեդալներ` թիմային ընդհանուր հաշվարկով գրավելով առաջին տեղը։
Տարվա առաջին կիսամյակում անցկացվել են շախմատի, ռենձյուի, թեթև աթլետիկայի, շաշկու, հանդբոլի, բադմինթոնի, բասկետբոլի, ձյուդոյի, արևելյան մարտարվեստների, բռնցքամարտի Երևանի առաջնությունները: Մայիսի 1-15-ը Երևանի զբոսայգիներում կազմակերպվել են Հաղթանակի և խաղաղության օրվան նվիրված մարզական միջոցառումներ։ Մայիսի 25-29-ը Երևանի հավաքական թիմը մասնակցել է Իջևանում անցկացված Անդրանիկ Մարգարյանի ֆուտբոլի հուշամրցաշարին և 3-րդ տարին անընդմեջ դարձել գավաթակիր։ Հունիսի 3-ին կազմակերպվել է երեխաների միջազգային օրվան նվիրված մարզահամերգային տոնահանդես՝ Երևանի վարչական 12 շրջանների մանկապարտեզների թիմերի մասնակցությամբ: Հունիսի 1-15-ը Երևանի վարչական 12 շրջաններում անցկացվել են ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» 2014թ. մրցույթի նախնական՝ վարչական շրջանների փուլը, իսկ հունիսի 27-30-ը «Հրազդան» մարզադաշտում՝ երևանյան փուլը, որին մասնակցել է 144 ընտանիք՝ Երևանի վարչական 12 շրջաններից։ Հունիսի 17-ին շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 85-ամյակի առթիվ, Երևանի շախմատի ֆեդերացիայի հետ համատեղ, Երևանի մանկական զբոսայգում կազմակերպվել է գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանի միաժամանակյա խաղի սեանս՝ տարբեր տարիքի 22 երևանցիների մասնակցությամբ: Հայաստանի հանդբոլի ազգային հավաքական թիմում ընդգրկված Երևանի հանդբոլի մասնագիտացված և խաղային այլ մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի մարզիկները մասնակցել են Հունաստանում կայացած «Չելենջ թրոֆի» 2014 թվականի միջազգային առաջնությանը և արժանացել խրախուսական մրցանակի։ 2014 թվականի մարտի 26-28-ին Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայացած սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցել են Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի մարմնամարզիկները՝ նվաճելով 3 ոսկե և 1 արծաթե մեդալ։
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 6 մարզադպրոցներում 2014թ. առաջին կիսամյակի ընթացքում մարզվել է 2245 երեխա` 2013թ. նույն ժամանակահատվածի 1618-ի դիմաց։ Նշված առաջնությունների և մարզական մյուս միջոցառումների հաղթողներն ու մասնակիցները պարգևատրվել են միջոցառումների կանոնակարգերով սահմանված համապատասխան մրցանակներով։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նմանատիպ նյութեր
3496 դիտում
23:01 06-09-2016
ՀՀ մշակույթի նախարարությունը ամփոփել է 2016 թվականի առաջին կիսամյակը և ներկայացրել առաջիկա ծրագրերը
3274 դիտում
20:46 13-08-2018
ՊԲ-ում մեկնարկել է 2018 թվականի բանակային ուսումնական տարվա 2-րդ կիսամյակը
Այս բաժնից
580 դիտում
19:01 27-12-2024
Կառավարությունը սահմանել է կարևորագույն օբյեկտների պետական պահպանության նոր չափորոշիչներ
523 դիտում
18:48 27-12-2024
Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին բուք է
685 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել