«Մանչեսթեր Սիթին» հերթական ռեկորդը սահմանեց ԱՊԼ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի առաջնության 17-րդ տուրում արտագնա խաղում 4:0 հաշվով հաղթելով «Սուոնսիին», «Մանչեսթեր Սիթին» ԱՊԼ-ի ռեկորդ սահմանեց, հայտնում է Անգլիայի Ֆուտբոլային Ասոցիացիան:
Դա «քաղաքաբնակների» 15-րդ անընդմեջ հաղթանակն էր ԱՊԼ-ում և նրանք գերազանցեցին Լոնդոնի «Արսենալի» ռեկորդը, որը 2002 թվականի փետրվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում հաղթել էր 14 խաղում անընդմեջ (2001/02 և 2002/03 մրցաշրջաններում):