Յակուտիայում խոշոր ավտովթարից այրվել են երկու մեքենաները. զոհվել է 9 մարդ. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Յակուտիայում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել, որը խլել է 9 մարդու կյանք, այդ թվում՝ 2-ամյա երեխա, ևս երեքը՝ ծանր վնասվածքներ են ստացել:
Պատահարը տեղի է ունեցել Ռուսաստանի Յակուտիայի Մեգինո-Կանգալասկի շրջանում: Նիժնի Բեստյախ բնակավայրից 16կմ հեռավորության վրա, ՈւԱԶ միկրոավտոբուսը ճակատ-ճակատի բախվել է ԿԱՄԱԶ բեռնատարի հետ, որից հետո երկու տրանսպորտային միջոցներն էլ այրվել են:
Նախնական տվյալներով, միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի հանդիպակած գոտի, որից հետո էլ բախվել է ԿԱՄԱԶ-ին:
Նշենք, որ ողբերգության առթիվ Յակուտիայում սուգ է հայտարարված: