20812 դիտում
19:04 01-12-2017
Գյումրիի «դոմիկում» ապրող 33-րդ ընտանիքը տուն ստացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Հայաստան» համահայկական հիմնադրամից տեղեկացնում են, որ «դոմիկում» ապրող Սնխչյանների ընտանիքը նոր բնակարան ստացավ:
Տունը, որում անհոգ ու երջանիկ ապրում էին մինչև երկրաշարժը, Մանուշյան փողոցի վրա էր: Տունը, որում մոռացել էին` ինչպիսինն են տարրական կենցաղային պայմանները, նույն Մանուշյան փողոցի վրա էր: 12 տարի Սնխչյաների ընտանիքը ապրել է տնակում` առանց կոմունալ հարմարությունների, բայց հույսով:
Ընտանիքում 6 հոգի են. տատիկն ու պապիկը` Շահանդուխտ և Արմենակ Սնխչյանները, կինն ու ամուսինը` Պարույրն ու Ռուզաննան, և նրանց երեխաները` Ջուլիետան ու Արմենակը:
Ամուսինն աշխատում է շինարարության խանութում, ընդամենը 50,000 հազար դրամ աշխատավարձով: Կինը չունի մշտական աշխատանք: Հավելյալ եկամտի միակ աղբյուրը երեխաների նպաստ է` 25.900դրամ:
Նոր կյանքի բանալին Սնխչյանները ստանում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից: «Հայաստան» համահայկական Հիմնադրամը, Ամերիկայում գործող «Հայաստան հիմնադրամ» կազմակերպության բարեր Ժան Մարի Ատամիանի աջակցությամբ, ընտանիքին անակնկալ էր պատրաստել՝սեփական բնակարան Մուշ թաղամասում։
Սնխչյանների ընտանիքը 33-րդ ընտանիքն է Գյումրիում, որ դոմիկից տուն է տեղափոխվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ։ Հիմնադրամը Գյումրիի տնակներում ապրող ընտանիքներին բնակարաններով է ապահովում 2014-ից։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
Նմանատիպ նյութեր
25984 դիտում
21:13 08-12-2017
Գյումրիի դոմիկում բնակվող 34-րդ ընտանիքը նոր բնակարան ստացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
7635 դիտում
12:05 06-10-2017
Գյումրիում 21 տարի դոմիկում բնակվող 32-րդ ընտանիքը տուն ստացավ
5546 դիտում
20:10 25-08-2017
Գյումրիի դոմիկներում ապրող 30-րդ ընտանիքը տուն ստացավ «Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
520 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
946 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
838 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը