211652_close_icon
views-count94236 դիտում article-date 21:55 06-12-2017

Երևանում թալանել են ՀՀ ոստիկանապետի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանի աղջկան

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 5-ին, անհայտ անձը կամ անձինք Աճառյան փողոցի 30-րդ փակուղու տներից մեկի մոտ կայանված Nissan մակնիշի 78 ՏՏ 888 համարանիշի ավտոմեքենայի բեռնախցիկից հափշտակել են բջջային հեռախոս, բանկային քարտ և դրամապանակ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գողությունը նկատել է մեքենայի տերը՝ Ավան վարչական շրջանի բնակիչ՝ 31-ամյա Մարիամ Արարատի Մահտեսյանը, ով կատարվածի մասին տեղեկացրել է Ոստիկանության Ավանի բաժանմունք։ Դեպքի վայր է ժամանել բաժանմունքի պետ Վարոսյանը։ Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Մահտեսյանը ՀՀ ոստիկանապետի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանի աղջիկն է, ով «Արզնի առողջարան»-ի տուրիստական ընկերության տնօրենն է։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր