Եմենում հուսի ապստամբները կրակ են բացել կին ցուցարարների ուղղությամբ
                        Եմենի մայրաքաղաք Սանայում հուսի ապստամբները հրազենային կրակ են բացել կին ցուցարարների ուղղությամբ։ Այդ մասին հայտնել է Al Arabia հեռուստաալիքը։
Զոհերի մասին դեռևս ճշգրիտ տեղեկություններ չկան։ 
Նշվում է, որ կանայք բողոքել են երկրի նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհիին առևանգելու և սպանելու դեմ։ Նրանք նաև պահանջել են հուսիներից իրենց հանձնել նախկին նախագահի դին։
Ըստ տեղեկությունների՝ Սալեհիի դին ապստամբները թաղել են։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

