211652_close_icon
views-count11181 դիտում article-date 20:38 06-12-2017

Երևանի հ. 70 մանկապարտեզը հիմնանորոգումից հետո իր դռներն է բացել շուրջ 200 սաների առջև. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ միասին ներկա է գտնվել Երևանի հ. 70 մանկապարտեզի վերաբացման արարողությանը, որն այսուհետ կկրի «Լապտերիկ» անվանումը: Շուրջ 30 տարվա պատմություն ունեցող նախակրթարանը երբևէ հիմնանորոգման չէր ենթարկվել և այսօր բոլորովին նոր հարմարություններով է իր դռները բացում շուրջ 200 փոքրիկների առջև: Մանկապարտեզի սաներն իրենց երաժշտական կատարումով յուրօրինակ շնորհակալություն են հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր ներդրում են ունեցել նախակրթարանի հիմնանորոգման գործում: Մանկապարտեզի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին: Նախակրթարանի հիմնանորոգման ծրագիրն իրականացվել է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի աջակցությամբ՝ «Լույս» և «Բիայնա» բարեգործական հիմնադրամների ֆինանսավորմամբ: Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ էլ անհրաժեշտ նոր գույքով են կահավորվել խմբասենյակները, խոհանոցը, դահլիճներն ու աշխատանքային մյուս սենյակները: Մանկապարտեզի բակը նույնպես բարեկարգվել և կահավորվել է մանկական ժամանակակից խաղերով: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ միասին շրջել է մանկապարտեզում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել փոքրիկների հետ: Պատասխանատուները նշել են, որ ծրագրի շրջանակում սաների կրթության ու դաստիարակության համար ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները: Մոտեցումը յուրովի է նաև մանկապարտեզի ներքին հարդարման ու ձևավորման հարցում, արվել է հնարավորը, որպեսզի երեխաներն իրենց զգան հեքիաթային միջավայրում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր