211652_close_icon
views-count31580 դիտում article-date 18:19 06-12-2017

Միխեիլ Սաակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլոֆսը մեկնել է Կիև

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլոֆսը մեկնել է Կիև: Ռուլոֆսը Interpressnews-ի հետ զրույցի ժամանակ հույս է հայտնել, որ Ուկրաինա մուտք գործելիս խնդիրներ չի ունենա: Հաղորդում է [url=http://www.aliq.ge/սաակաշվիլիի-կինը-մեկնել-է-ուկրաինա/]aliq.ge[/url]-ն: Ռուլոֆսը նախօրեի իրադարձություները որակել է «առճակատում» և նշել, որ Ուկրաինայի իշխանությունները չեն կարող լռեցնել ընդդիմադիրների ձայնը: «Երեկ մեծ առճակատում էր: Ուկրաինայի կառավարությունում կարծում էին, թե Միշային ձերբակալելը հեշտ կլիներ: Պատշաճ պատրաստ չեն եղել և ստացել են այն, ինչ եղավ: Միշան շատ մեծ աջակցություն ունի և այն ավելի է մեծանում»,- հայտարարել է Սանդրա Ռուլոֆսը:

Նմանատիպ նյութեր