slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները այցելեցին վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոն
211652_close_icon

ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները այցելեցին վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոն

views-count3452 դիտում article-date 16:55 02-12-2017
ԵՊԲՀ պրոֆեսորները զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնի կառուցումը համալսարանի թիվ 1 հիվանդանոցային համալիրի 100-ամյա ճանապարհ անցած, բայց, ցավոք, արդեն փլվելու վտանգի առաջ կանգնած շենքում ոչ միայն համալսարանի, այլև Երևանի համար պատմական իրադարձություն են համարում: Այսօր առավոտյան բժշկական համալսարանի անվանի պրոֆեսորների մի խումբ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ այցելեցին զինհաշմանդամների վերականգնողական կենտրոն, ուր այժմ լայն թափով շինարակական աշխատանքներ են իրականացվում: Պատմական նշանակություն ունեցող շենքի աջակողմյան հատվածի ամրակայման աշխատանքներն ավարտվել են, սկսվել են նորոգման և հարդարման աշխատանքները: Արմեն Մուրադյանը բժշկական համալսարանի նահապետներին ներկայացրեց կատարված աշխատանքի ծավալները, ծրագրվող արդյունքներն ու նպատակները: Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Գրիզելդա Նավասարդյանն իր գործընկերների անունից շնորհակալություն հայտնեց վերականգնողական կենտրոնի ողջ աշխատանքային թիմին կատարված հսկայական աշխատանքի համար և ընդգծեց, որ թիվ 1 համալսարանական հիվանդանոցում են անցել Հայաստանի բժշկագիտության գրեթե բոլոր անվանի ներկայացուցիչների ուսանողական և մանկավարժական տարիները: Երևանի ամենահին հիվանդանոցը մեր երկրի համար պատմական տարբեր ժամանակներում ապահովել է բնակչության բուժօգնությունը: Նշենք, որ այս օրերին շինարակական աշխատանքներին ակտիվ մասնակցում են նաև ԵՊԲՀ տարբեր ֆակուլտետների և կուրսերի ուսանողները: Անգամ հանգստյան օրերին ապագա բժիշկները չեն զլացել մասնակից դառնալ զինհաշմանդամների համար կառուցվող համալիրի կառուցմանը: [b] ԵՊԲՀ լրատվական ծառայություն​[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր