Չեխիայում կայացել է «Europe Stars» առաջին միջազգային մրցույթը, դեսպանն ընդունել է կազմակերպիչներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Չեխիայում տեղի է ունեցել «Կատարողական արվեստի համաշխարհային ասսոցիացիա»-ի կողմից կազմակերպված «Europe Stars» առաջին միջազգային մրցույթը: Մրցույթին մասնակցել են 12 պետություններից ժամանած 50 երգիչ-երգչուհիներ:
Միջազգային ժյուրիի կազմում 10 երկրի ներկայացուցիչներ են եղել: Կազմը գլխավորել է մեքսիկացի ժյուրին: Երգիչ երգչուհիները մեկական երգ են կատարել:
Մասնակից երկրների թվում են եղել Մալթան, Իտալիան, Չեխիան, Բուլղարիան, Ռուսաստանը, Մոլդովան, Գերմանիան, Լեհաստանը և այլն: «Գրան Պրին» նվաճել են Գագաուզայի, Լեհաստանի և Բուլղարիայի մասնակիցները: Հայաստանից ժյուրիի կազմում եղել է Ռուդիկ Ղուկասյանը և Վլադիմիր Բարխոյանը:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում «Կատարողական արվեստի համաշխարհային ասսոցիացիա»-ի նախագահ Արման Ղուկասյանը նշեց, որ Չեխիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը ընդունել է իրեն և հետագա համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերվել: