Մանկապարտեզներում դրամահավաքը շարունակվում է. «Չորրորդ իշխանություն»
                        «Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» խմբագրությունը շարունակում է  ահազանգեր ստանալ մայրաքաղաքի տարբեր մանկապարտեզներում  կատարվող դրամահավաքների մասին։
Դավիթաշեն վարչական  շրջանի թիվ 61 մանկապարտեզի սաների ծնողները  ահազանգել էին, որ մանկապարտեզում շարունակում են «Օգնիր մանկապարտեզիդ» հիմնադրամի անվան տակ 1000-ական դրամ հավաքել։
Դրամը մանկապարտեզում պահանջում են  առձեռն և ոչ հաշվեհամարին փոխանցելով։  Մենք երեկ փորձեցինք կապ հաստատել մանկապարտեզի տնօրեն  Ռուզաննա Ռուշանյանի հետ, սակայն մեր բոլոր փորձերն ապարդյուն անցան»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

