3909 դիտում
09:16 29-11-2017
Կարեն Կարապետյանը երբևէ չի անդրադարձել արտաքին քաղաքականությանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2018թ. ապրիլին ընդառաջ սկսվել է վարչապետ Կարեն Կարապետյանի PR-ը: Պարզ է՝ նա ցանկություն ունի շարունակել պաշտոնավարումը: Նկատենք՝ նոր Սահմանադրության համաձայն՝ երկրի փաստացի ղեկավարը լինելու ՀՀ վարչապետը: Ըստ այդմ, վարչապետի վրա է դրված երկրի արտաքին քաղաքականության, անվտանգության ու պաշտպանության բնագավառների պատասխանատվությունը:
Բայց «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ իր պաշտոնավարման ավելի քան մեկ տարվա ընթացքում Կարեն Կարապետյանը երբևէ չի անդրադարձել արտաքին քաղաքականությանը և ուժային կառույցների գործունեությանը առնչվող խնդիրներին:
Նա երբեք չի խոսել այն մասին, թե ԼՂ խնդրի կարգավորումն ինքն ինչպես է պատկերացնում, չի խոսել ներքաղաքական կյանքի, հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, թեև իշխող կուսակցությունում երկրորդ մարդն է և հավակնում է դառնալ առաջինը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1141 դիտում
17:19 25-02-2014
Կմեկնարկի ՀՀ արտաքին քաղաքականությանը վերաբերվող «Փաստարկ» ծրագիրը
937 դիտում
14:34 29-01-2019
ՀՅԴ-ն կողմնակից է Հայաստանի բազմաբևեռ ու փոխլրացնող արտաքին քաղաքականությանը
Այս բաժնից
1048 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1276 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»