3147 դիտում
16:47 25-01-2018
Վարչապետը կղեկավարի Կառավարության գործունեությունը, կհետևի ներքին և արտաքին քաղաքականությանը. նոր օրինագծով սահմանվել են նաև նախարարների լիազորությունները. Tert.am
ՀՀ Արդարադատության նախարարությունը ներկայացրել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծը, որտեղ սահմանվում են վարչապետի լիազորությունները, փոխանցում է [url=http://www.tert.am/am/news/2018/01/25/Varchapet/2597463]Tert.am[/url]-ը։
Նշենք, որ Սահմանադրությամբ՝ վարչապետի թեկնածուներին առաջադրելու են խմբակցությունները, վարչապետ է ընտրվում այն թեկնածուն, ով ստացել է պատգամավորների ձայների կեսից ավելին: Եթե որևէ թեկնածու չստացավ այդքան ձայն, իսկ դա պետք է ունենա 7–օրյա ժամկետում, ապա 7-րդ օրը տեղի կունենա նոր քվեարկություն նոր թեկնածուներով, և այս անգամ վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների 1/3-ը:
Վարչապետի ընտրությունից հետո 15 օրվա ընթացքում պետք է ձևավորվի կառավարություն: Վարչապետին ընտրում է Ազգային ժողովը և Ազգային ժողովն էլ իրավունք ունի անվստահություն հայտնել վարչապետին:
Արդարադատության նախարարության ներկայացրած օրինագծով՝ վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնք պարտադիր են Կառավարության անդամների համար:
Վարչապետը ղեկավարում է Կառավարության գործունեությունը և համակարգում է Կառավարության անդամների աշխատանքը, հետևում է ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների իրականացմանը, ապահովում է Կառավարության գործունեության միասնականությունը:
Կառավարության գործունեության կազմակերպմանն առնչվող հարցերով վարչապետն ընդունում է որոշումներ, ինչպես նաև տալիս է հանձնարարականներ, իր որոշմամբ սահմանում է յուրաքանչյուր փոխվարչապետի կողմից համակարգվող՝ Կառավարության գործունեության ոլորտը:
Վարչապետն իրավասու է ընդլայնել նախարարության գործունեության ոլորտը:
Վարչապետը նախարարի առաջարկությամբ սահմանում է փոխնախարարների թիվը, նշանակում է փոխնախարարներին, հաստատում է նախարարությունների կանոնադրությունը և աշխատողների թվաքանակը:
Վարչապետն է ձևավորում է իր աշխատակազմը:
Վարչապետը սահմանում է իր բացակայության ժամանակ առաջին փոխվարչապետի կողմից վարչապետին փոխարինելու կարգը:
Վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության մասին որոշումը կայացնում է Կառավարությունը՝ Կառավարության անդամների ձայների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով:
Համարվում է, որ վարչապետի պաշտոնը թափուր է այն դեպքերում, երբ՝
1) վարչապետը մահացել է.
2) վարչապետի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ.
3) վարչապետին անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին վճիռը մտել է օրինական ուժի մեջ:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2018/01/25/Varchapet/2597463]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
1090 դիտում
16:56 04-08-2019
ԱՀ ԱԳ նախարարն Ավստրալիայի հայ համայնքին ներկայացրել է երկրի արտաքին և ներքին քաղաքականությանը
6677 դիտում
13:52 01-04-2021
«Գովազդի մասին» օրինագծով իշխանությունը փորձ է անում ճնշել ազատ մամուլին. ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Tert.am
Այս բաժնից
958 դիտում
16:56 24-11-2024
Քննարկվել են Լիբանանում իրավիճակն ու դրան դիմագրավելու հնարավորությունները
1171 դիտում
15:09 24-11-2024
Ֆրանսիական Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը
778 դիտում
13:56 24-11-2024
Կառավարությունը 1 մլրդ դրամ է տրամադրել մշակութային կենտրոնների համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու համար