211652_close_icon
views-count4197 դիտում article-date 16:19 28-11-2017

Շուտով հանրությանը կներկայացվի դատաիրավական բարեփոխումներ 5-ամյա ծրագիրը

«Շատ շուտով մենք հանրության դատին կներկայացնենք մեր ռազմավարական ծրագիրը, թե ինչ ենք պատրաստվում անել հաջորդ 5 տարիների ընթացքում: Քայլ առ քայլ շարժվելու ենք առաջ»,- այսօր Հայաստանում իրականացվող «Արդարադատության մոնիտորինգ» ծրագրի արդյունքները ներկայացնելիս ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, անդրադառնալով ՀՀ-ԵՄ համաձայնագրով նախատեսված առաջիկա ծրագրերին: Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին անդրադառնալով մոնթորինգի արդյունքներին, նկատեց, որ իրենք բավարարված չեն Հայաստանի դատաիրավական համակարգի բարեփոխումներով: Հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանի հասարակության 30-33 տոկոսը բավարարված չէ դատական համակարգի աշխատանքից: «Մենք կառավարությանը կոչ ենք անում ժամանակ առ ժամանակ հետազոտություններ անել և պարզել հանրային կարծիքը»,- ասաց ԵՄ դեսպանը: Նախարար Դավիթ Հարությունյանն ուշադրություն դարձրեց մեկ այլ տվյալի վրա, ըստ որի հարցվածների 33 տոկոսը բավարարված են արդարադատության համակարգից: ԻՍկ դա բավականին բարձր ցուցանիշ է՝ համեմատած այլ երկրների դատարանների հետ: «Նույնիսկ դատավորների քանակով եվրոպական երկրների համեմատ մենք մեզ շատ համեստ ենք պահում: Համադրեք Հայաստանում և այլ երկրներում դատավորի միջին աշխատավարձը՝ բաղդատված այդ երկրում միջին աշխատավարձի հետ և կտեսնեք, որ այս առումով ևս շատ համեստ վիճակում ենք»: Նախարարը նշեց, որ այդուհանդերձ, արդյունքները կառավարությանը չեն բավարարում: Նշենք, որ ԵՄ աջակցությամբ ՀՀ-ում 2016-ից իրականացվում է «Արդարադատության մոնիտորինգ» ծրագիրը: Այսօր ներկայացված մոնիտորինգի արդյունքներն ուսումնասիրող փորձագիտական խումբը եզրակացրել է, որ դատական հայցերի թիվը համարժեք չէ դատավորների քանակին, դատարանները ծանրաբեռնված են, նման ծանրաբեռնվածության դեպքում անհնար է արդարադատության բարձր որակ ապահովել: Ինչպես նաև՝ կան դատարաններ, որոնք ֆինանսական խնդիրների պատճառով չունեն տպիչներ, համակարգիչներ, ծանուցումների առաքումն, անգամ, խնդիր է:

Նմանատիպ նյութեր