211652_close_icon
views-count47136 դիտում article-date 10:02 28-11-2017

ՌԴ տարածքում ՀՀ վարորդական վկայականների գործածության հարցը ԵՏՄ դաշտում է. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՌԴ-ի տարածքում հայկական վարորդական իրավունքի վկայականներով ՀՀ քաղաքացիները շարունակում են տնտեսական գործունեություն ծավալել, սակայն խնդիրը դեռ վերջնական լուծում չի ստացել: ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանն «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանի օրենսդրությունը փոփոխելու կարիք չկա, այլ՝ հարցը պետք է լուծվի ԵՏՄ-ի շրջանակներում: ԵՏՄ-ում այժմ քննարկումներ են ընթանում, որպեսզի անդամ երկրների օրենսդրությունները համապատասխանեցնեն ԵՏՄ-ի կանոնակարգերին: [b]Պարոն Տոնոյան, օգոստոսին հայտարարվեց, որ ՀՀ և ՌԴ կառավարությունների ներկայացուցիչները պայմանավորվածություն են ձեռք բերել Ռուսաստանի տարածքում հայկական վարորդական իրավունքի վկայականներով անխոչընդոտ տնտեսական գործունեություն ծավալելու վերաբերյալ ներպետական օրենքներում փոփոխություններ կատարել: Հայկական կողմն ի՞նչ աշխատանքներ է կատարել օգոստոսից մինչ օրս:[/b] - Ներկայումս հայկական ազգային և միջազգային վարորդական իրավունքի վկայականները վավեր են Կոնվենցիայի անդամ բոլոր երկրներում, այդ թվում՝ նաև ԵՏՄ անդամ երկրներում, մասնավորապես ՌԴ-ում: Այսինքն, մեր վարորդական վկայականները համապատասխանում են ճանապարհային երթևեկության մասին միջազգային կոնվենցիայով, դրա հետագա փոփոխություններով և լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին: Հետևաբար՝ վավեր են բոլոր երկրներում: ՀՀ քաղաքացիները կարող են առանց խոչընդոտի, այդ թվում նաև ՌԴ տարածքում վարել տրանսպորտային միջոցներ ինչպես ՀՀ ազգային, այնպես էլ միջազգային վարորդական իրավունքի վկայականներով: [b]ՌԴ-ում խնդիրն առաջացել է տնտեսական գործունեություն ծավալող վարորդների դեպքում: Եթե, օրինակ, տաքսի էին վարում, խնդիր էր առաջանում:[/b] - Դուք ճիշտ եք: Նմանատիպ ձեռնարկատիրական գործունեությունով զբաղվելու հետ կապված տվյալ երկրների օրենսդրությունն է որոշում: 2017 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում ուժի մեջ էր մտել մեր ազգային վարորդական իրավունքի վկայականներով ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելու արգելքը: Դա հակասում էր ԵՏՄ աշխատուժի ազատ տեղաշարժի սկզբունքին և դա մեր կողմից ներկայացվել է: Հիմա նշված խնդիրը քննարկման փուլում է ԵՏՄ անդամ երկրների օրակարգում: Իրենց օրենքը ոչ թե հետաձգել են, այլ կասեցրել են: Ներկայումս մեր քաղաքացիները ոչ մի խնդիր ՌԴ-ում չունեն մինչև առավել կհստակեցվի այդ խնդիրը: ՀՀ օրենսդրությամբ այլ պետության վարորդական իրավունքի վկայականների գործածության սահմանափակումներ և արգելքներ չկան: [b]Մի խոսքով, այդ խնդիրը ԵԱՏՄ-ի դաշտում է:[/b] Այո, այդ դաշտում է գտնվում և հիմա քննարկումներ են ընթանում, թե վերջնական տարբերակն ինչ կարգով կլինի, ես չեմ կարող ասել, բայց որ ներկայումս ոչ մի խնդիր չկա, մեր քաղաքացիներն այնտեղ ձեռնարկատիրական ծառայություններ են մատուցում հայկական վարորդական իրավունքի վկայականներով և նրանց համար խնդիրներ չեն առաջացնում, միանշանակ է: Հիշեցնենք, որ 2017 թվականի հուլիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ էր մտել օրենք, որը արգելում էր օտարերկրյա վարորդական իրավունքով վարորդներին աշխատել երկրի տարածքում՝ տրանսպորտի ոլորտում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր