16659 դիտում
10:35 31-08-2017
ՌԴ-ում հայկական վարորդական վկայականների հարցով համաձայնություն է ձեռք բերվել. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի տարածքում հայկական վարորդական իրավունքի վկայականների հարցով ռուսական կողմի հետ համաձայնություն է ձեռք բերվել: Այս մասին armtimes.com-ի հարցին ի պատասխան հայտնեց վարչապետ Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին Աստանայում տեղի ունեցած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում անդրադարձ էր կատարվել ԵԱՏՄ անդամ երկրների վարորդական իրավունքի վկայականների փոխադարձ ճանաչման հարցին: Մինչ այդ, սակայն ՌԴ-ում օրենսդրական փոփոխություններ էր կատարվել և Հայաստանի քաղաքացիները, որոնք ՌԴ-ի տարածքում տնտեսական գործունեություն էին իրականացնում վարորդական իրավունքի վկայականով, խնդիրների էին բախվել:
«Ի կատարումն ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի սույն թվականի օգոստոսի 14-ի որոշման, օգոստոսի 18-ին Մոսկվայում կազմակերպվել է խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը և ՌԴ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյը: Քննարկմանը նաև մասնակցել են ԵԱՏՄ քարտուղարության ներկայացուցիչներ»,- մեզ տրամադրած պատասխանում նշել է վարչապետի խոսնակը:
Արամ Արարատյանի խոսքով, քննարկումների արդյունքում կողմերը համաձայնել են, որ հնարավորինս սեղմ ժամկետներում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության օրենսդրություններում, որոնք վերաբերում են խնդրո առարկային:
2017 թվականի հուլիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ էր մտել օրենք, որը արգելում էր օտարերկրյա վարորդական իրավունքով վարորդներին աշխատել երկրի տարածքում՝ տրանսպորտի ոլորտում։ Հուլիսի 14-ին Պետդուման ընդունել է օրենք, ըստ որի այն երկրների քաղաքացիներին, որտեղ ռուսաց լեզուն պաշտոնական կարգավիճակ ունի (Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը) իրավունք է տրվում վարորդ աշխատել Ռուսաստանի տարածքում՝ ազգային վարորդական իրավունքների հիման վրա։»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
20786 դիտում
11:06 16-08-2017
Հայկական վարորդական վկայականների ճանաչման որոշումը գոհացնում է ՌԴ-ի հայ վարորդներին. «Հայկական ժամանակ»
2675 դիտում
21:13 29-06-2018
Գերմանիայի, Հունաստանի ու Իսպանիայի միջև ձեռք է բերվել միգրանտների տեղաբաշխման հարցով համաձայնություն
Այս բաժնից
1249 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»
1090 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»