5111 դիտում
16:24 27-11-2017
2017 թ. գույքահարկի վճարման վերջնաժամկետը երկարացվել է մինչև դեկտեմբերի 10-ը
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը զեկուցել է, որ ի կատարումն քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարկանի, գույքահարկի հավաքագրման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերում գործող բանկային և վճարահաշվարկային կետերի աշխատանքը երկարացվել է մինչև ժամը 19.00-ը։ Վահե Նիկոյանն առաջարկել է նաև գույքահարկի վճարման վերջնաժամկետը դեկտեմբերի 1-ի փոխարեն սահմանել դեկտեմբերի 10-ը: Հանձնարարվել է գործընթացը պահել ամենօրյա հսկողության ներքո՝ ապահովելով քաղաքացիների պատշաճ սպասարկումը:
Զեկուցվել է, որ վարչական շրջաններում շարունակվում են ձմռան նախապատրաստական աշխատանքները, որոնց շրջանակում վերացվում են բազմաբնակարան բնակելի շենքերում նախապես գույքագրված խնդիրները։
Խորհրդակցության ընթացքում զեկուցվել է, որ շարունակվում է ամենօրյա հսկողությունը մայրաքաղաքում ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման, բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման, չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու նպատակով:
Ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի, խստացվել է նաև հսկողությունը 18 տարին չլրացած անձանց ծխախոտի և ոգելից խմիչքների վաճառքը արգելելու, ինչպես նաև նրանց մուտքը զվարճանքի օբյեկտներ և ակումբներ արգելելու ուղղությամբ։
Պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է բոլոր ուղղություններով շարունակել հետևողական աշխատանքը՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետ։
Ամանորին ընդառաջ կազմակերպվող նախապատրաստական աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ աշխատանքներ են տարվում մասնավորապես սոցիալապես անապահով ընտանիքներին պարենային փաթեթների, ինչպես նաև երեխաների համար նվեր-փաթեթների տրամադրման գործընթացը պատշաճ մակարդակով կազմակերպելու ուղղությամբ։ Միաժամանակ, ՀՀ մշակույթի նախարարության և մասնավոր ընկերությունների հետ համատեղ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ Ամանորի տոնական օրերին մայրաքաղաքում գործող սպասարկման և ժամանցի օբյեկտների աշխատանքը կազմակերպելու, ինչպես նաև թանգարանների համար աշխատանքային հատուկ ժամանակացույց սահմանելու նպատակով:
Աշխատակազմի տուրիզմի բաժնի պետի փոխանցմամբ էլ Ամանորի տոնական օրերին «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային երթուղու գործարկման նպատակով արդեն իսկ մշակված է տոնական ուղերթը, որը կներառվի «Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագրում։
Նմանատիպ նյութեր
3966 դիտում
20:23 22-11-2018
Դեկտեմբերի 1-ին լրանում է ֆիզիկական անձանց գույքահարկի վճարման ժամկետը
2641 դիտում
11:41 22-11-2021
Անշարժ գույքի հարկի վճարման վերջնաժամկետը դեկտեմբերի 1-ն է. Երևանի քաղաքապետարան
2462 դիտում
12:25 21-11-2016
Երևանի քաղաքապետարանի նիստում անդրադարձել են 2016 թ-ի գույքահարկի վճարման վերջնաժամկետին
Այս բաժնից
1213 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1249 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
964 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան