2462 դիտում
12:25 21-11-2016
Երևանի քաղաքապետարանի նիստում անդրադարձել են 2016 թ-ի գույքահարկի վճարման վերջնաժամկետին
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադարձ է կատարվել 2016 թվականի գույքահարկի վճարման վերջնաժամկետին, որն ավարտվում է դեկտեմբերի 1-ին:
«Հաշվի առնելով, որ 2016 թվականի գույքահարկի վճարման վերջնաժամկետը դեկտեմբերի 1-ն է, հարկավոր է բանակցել վարչական շենքերում գործող բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների հետ և հնարավորություններ ստեղծել մեր բնակիչների համար աշխատանքից հետո կատարելու իրենց հարկային պարտավորությունները: Մենք պետք է հնարավորինս ապահովենք մեր քաղաքացիների համար սպասարկման առավելագույն որակ»,- ընգծել է Տարոն Մարգարյանը:
Հաշվի առնելով, որ հատկապես աշխատող քաղաքացիներն, ըստ էության, աշխատանքային օրվա ավարտից հետո միայն կարող են այցելել համապատասխան վայրերն ու կատարել իրենց հարկային պարտավորությունները, քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին և աշխատակազմի եկամուտների վարչության պետին հանձնարարել է բանակցել վարչական շենքերում առկա բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների հետ ու այսօրվանից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ եկամուտների բաժինների աշխատանքները կազմակերպել մինչև 19:30-ը:
Միաժամանակ պատասխանատուներին հանձնարարվել է նաև խստորեն հետևել բնակիչների սպասարկման որակին՝ կուտակումներ չառաջացնելու առումով:
Նմանատիպ նյութեր
1623 դիտում
14:49 28-11-2017
Երևանի քաղաքապետարանի հաշվառման և գանձման վարչությունը հիշեցնում է գույքահարկի վճարման մասին
959 դիտում
22:03 23-11-2022
Երևանի քաղաքապետարանը հիշեցնում է գույքահարկի անկանխիկ վճարման անհրաժեշտության մասին
5108 դիտում
16:24 27-11-2017
2017 թ. գույքահարկի վճարման վերջնաժամկետը երկարացվել է մինչև դեկտեմբերի 10-ը
Այս բաժնից
1141 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1180 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
904 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան