211652_close_icon
views-count4783 դիտում article-date 17:08 11-11-2017

Մենք առաջ ենք Ադրբեջանից, Բելառուսից, և ավելի առաջ կգնանք, եթե ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կյանքի կոչվի. Էդմոն Մարուքյան

«Մենք գիտենք մեր դերը, դա այն է, որ մենք մոնիթորինգի ենթարկենք արդեն ստորագրված, վավերացված համաձայնագիրը, որ դա որևէ դրույթ չմնա թղթի վրա, որևէ նախատեսված բարեփոխում իմիտացիայի տեսք չստանա, որ մեր քաղաքացիները ստանան իրական այն օգուտները, որոնք կան փաստաթղթի հիմքում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Մենք չորս տարի կորցրեցինք, այն ժամանակ կարող էինք մի մասը ստորագրել ու չորս տարի սպասել: Այնինչ, այս չորս տարիներին մենք հետընթաց ապրեցինք: Հայաստանը Արևելյան գործընկերության երկրների շարքում գերազանցիկ էր, մենք ամենալավն էինք իրականացնում մեր առջև դրված բոլոր խնդիրները, բայց հետ կանգնեցինք ստորագրումից, գերազանցիկ լինելու մակարդակից իջանք ու չորս տարի նորից տանջանքով բարձրացնում էինք»,- ասաց Էդմոն Մարուքյանը: Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ ԵՄ-ն բանակցել է նաև Ադրբեջանի հետ, սակայն այս անգամ Հայաստանը չի սպասել մինչև պատրաստ կլիներ Եվրամիության հետ իրենց համաձայնագիրը, ինչպես դա նախկինում արվեց Եվրոպայի խորհրդի անդամակցության ժամանակ: «Հիմա, դա տեղի չի ունենում, մենք առանձնանում ենք Ադրբեջանից, Բելառուսից ու հույս կա, որ մենք ավելի շատ առաջ կգնանք, եթե համաձայնագիրը կյանքի կոչվի»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Նմանատիպ նյութեր