8363 դիտում
19:27 23-11-2017
Մեր դաշտավարությունը շատ մեծ կորուստներ է կրել. Իգնատի Առաքելյան
Խնձորի և խաղողի մթերման և բերքատվության առումներով 2017 թվականին դրական աճ է նկատվում, իսկ կարտոֆիլի ցուցանիշները ամփոփելու համար դեռ ժամանակ կա։
[url=https://armenpress.am/arm/]«Արմենպրես»[/url]-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։
«Գյուղատնտեսությունը սեզոնային բնույթ ունի, և տարվա ընթացքում տարբեր մշակություններ կարող են մեկ ամիս ուշ կամ մեկ ամիս շուտ հասունանալ, և բերքատվությունն էլ, հետևաբար, տարբեր կլինի։ Մենք ունեցել ենք շատ ծանր չորային տարի, և մեր դաշտավարությունը շատ մեծ կորուստներ է կրել։ Հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին ցորենի, գարու բերքահավաքն արդեն ավարտվել է, և այդ անկումն այլևս չի ազդում գյուղատնտեսության ցուցանիշների վրա», նշեց նախարարը։
Իգնատի Առաքելյանն ընդգծեց, որ այժմ խնձորի, կարտոֆիլի և խաղողի բերքահավաքի ժամանակն է։ Խնձորի և խաղողի առումով միանշանակ կա դրական աճ՝ և՛ մթերման, և՛ բերքատվության առումով։ Կարտոֆիլի առումով դեռ ժամանակ կա, որպեսզի ամփոփվեն արդյունքները։
Նմանատիպ նյութեր
5606 դիտում
23:30 22-07-2020
Թշնամին մեծ կորուստներ է կրել և չի կարողանում համակերպվել այդ մտքի հետ. Սարգիս Ստեփանյան, «Փաստինֆո»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13258 դիտում
22:30 14-10-2020
Շփման գծում մարտերը շարունակվում են. Ադրբեջանի ԶՈՒ-ն մեծ թվով կենդանի ուժի կորուստներ է կրել. Արծրուն Հովհաննիսյան
12552 դիտում
23:40 07-04-2022
Ռուսաստանը զգալի կորուստներ է կրել Ուկրաինայում. սա մեծ ողբերգություն է. Պեսկով
Այս բաժնից
1252 դիտում
22:02 03-02-2025
Արդիականացվել են գործող ծառայողներին ներկայացվող բժշկական պահանջները (մաս 2)
751 դիտում
21:12 03-02-2025
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
706 դիտում
21:05 03-02-2025
Ֆինանսների նախարարության՝ պետբյուջեի կատարման հսկողության գործառույթն այսուհետ կվերապահվի ՊՎԾ-ին