211652_close_icon
views-count5145 դիտում article-date 16:51 14-01-2018

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. բոլոր վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին ժամը 15:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Հունվարի 14-ի ցերեկը, 15-19-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանում, Արմավիր քաղաքում, Լոռու մարզի բարձրադիր հատվածներում, Շիրակի մարզի դեպի Լանջիկ գյուղ տանող միջհամայնքային, Սոթք-Քարվաճառ և Գորիս-Կապան ավտոճանապարհներին մառախուղ է: [b]Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Տավուշի մարզի Նոյեմբերյանի, Բերդի, Իջևանի, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջաններում, Արագածոտնի մարզի Ապարան, Արագած, Շիրակի մարզի Գյումրի և Լոռու մարզի Ստեփանավան, Սպիտակ, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:[/b] [color=#CC0000][b]Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ [/b][/color] Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: [b]Հունվարի 14-ին, ժամը 12:00-ին ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 208 տրանսպորտային միջոց, որից 183-ը բեռնատար, իսկ 25-ը՝ մարդատար: [/b]

Նմանատիպ նյութեր