211652_close_icon
views-count13951 դիտում article-date 10:38 22-11-2017

«Հրազդան» ՔԿՀ պետն ու ՀՔԾ քննիչը դատապարտյալին ստիպում են հետ վերցնել ցուցմունքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերի 17-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով վկաներ, դատապարտյալներ Ալիկ Դալլաքյանը, Արթուր Սանոյանը և Ռ. Սարիբեկյանը սուտ մատնություն են կատարել, ինչի համար նրանց դեմ քրեական գործ է հարուցվել: Եվ ահա երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն էին ահազանգել դատապարտյալներ Արթուր Սանոյանը և Ալիկ Դալլաքյանը՝ հայտարարելով, որ «Հրազդան» ՔԿՀ պետ Վահան Մարգարյանն ու ՀՔԾ քննիչ Մանանդյանը իրենց ամեն կերպ փորձում են համոզել, ճնշել, որպեսզի ետ վերցնեն «սուտ մատնություն» համարվող ցուցմունքները: «Եթե նա մաքուր մարդ է, ինչու է ինձ նման բան ասում, քննությունը ոնց կա, թող այդպես գնա: Ես ԱԱԾ-ին նամակ եմ գրել, ես խնդրել եմ, որ այս քրեական գործը ՀՔԾ-ից վերցնեն և այլ տեղ քննեն, ինչու են քննիչները ինձ այս ճանապարհով վախեցնում»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է Ալիկ Դալլաքյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր