3860 դիտում
21:27 21-11-2017
Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն հրաժարական տվեց
Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն իմփիչմենթի գործընթաց սկսելու վերաբերյալ երկրի խորհրդարանի որոշումից հետո հրաժարական է ներկայացրել։ Այդ մասին քիչ առաջ հայտնել է խորհրդարանի խոսնակ Ջեյկոբ Մուդենդան, հայտնել է Herald պարբերականը։
Այսպիսով, Մուգաբեն որոշեց չսպասել 24 ժամվան, որը խորհրդարանը ներկայացրել էր, որպեսզի նա նախագահի լիազորությունները վայր դներ։
Նիստն ընդհատվել է, և խոսնակը կարդացել է պաշտոնից հեռանալու մասին Մուգաբեի հայտարարությունը։ Իսկ Մուդենդան խորհուրդ է տվել, որպեսզի նոյեմբերի 22-ին արդեն հայտնի լինի նոր նախագահի անունը։
Հիշեցնենք, որ երկրի իշխող «Զիմբաբվեական աֆրիկյան ազգային միություն-հայրենակցական ճակատ» կուսակցությունը իմփիչմենթի գործընթաց որոշեց սկսել այն բանից հետո, երբ Մուգաբեն հայտարարեց, որ ինքնակամ չի լքի նախագահի աթոռը։
Նախորդ շաբաթ երկրի զինվորականությունը իր վերահսկողության տակ էր վերցրել մայրաքաղաք Հարարեում գտնվող պետական հեռուստատեսությունը և նախագահի նստավայրը, իսկ նրան տնային կալանքի տակ էր պահում։
Մուգաբեն 1980 թվականի ապրիլին դարձել է Զիմբաբվեի վարչապետը, իսկ 1987 թվականի վերջին օրը նա ընտրվել է նախագահ ու շարունակել ղեկավարել երկիրը մինչև այսօր։
Նմանատիպ նյութեր
13108 դիտում
12:21 26-11-2017
Զիմբաբվեի նախկին նախագահ Մուգաբեն 10 մլն ԱՄՆ դոլար պարգևավճար կստանա
1360 դիտում
20:04 04-03-2016
Մարտի 4-ը` պատմության մեջ. Պուտինը 2-րդ անգամ ընտրվեց նախագահ, Ռոբերտ Մուգաբեն` վարչապետ
35657 դիտում
21:42 19-11-2017
Մուգաբեն սեղմել է իր հրաժարականի ետևից եկած գեներալների ձեռքը. ՖՈՏՈՇԱՐՔ
Այս բաժնից
628 դիտում
19:33 14-05-2024
Ադրբեջանում անհետացած ընդդիմադիր գործչին մահացած են գտել
490 դիտում
14:41 14-05-2024
Խաղաղության պայմանագրի մանրամասներ չեմ կարող հայտնել, քանի որ կան սպեցիֆիկ կետեր. Բայրամով
553 դիտում
22:47 13-05-2024
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում