Մուգաբեն սեղմել է իր հրաժարականի ետևից եկած գեներալների ձեռքը. ՖՈՏՈՇԱՐՔ
                        Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն սեղմել է գեներալների ձեռքը, որոնք եկել էին իր նստավայր և պահանջում էին նրա հրաժարականը:
93-ամյա Մուգաբեի և գեներալների միջև հանդիպման մասին առայժմ տեղեկություններ չկան: Օրվա առաջին կեսին Զիմբաբվեի առաջնորդին ու նրա կնոջը՝ Գրեյսին, հեռացրել են իշխող «Զիմբաբվեական աֆրիկյան ազգային միություն՝ հայրենասիրական ճակատ» (ԶԱԱՄ) կուսակցության բոլոր պաշտոններից: 
Կուսակցությունը գլխավորել է Մուգաբեի կողմից փոխնախագահի պաշտոնից վերջերս հեռացված Էմերսոն Մնանգագվան՝ Կոկորդիլոս մականունով: Կուսակցության ներկայացուցիչը հայտարարել է, որ Մնանգագվան առաջիկա ընտրություններում նախագահի թեկնածու կլինի: 
Առայժմ հայտնի չէ, թե ով է մինչև ընտրությունները ղեկավարելու երկիրը: Նշենք, որ այս պահին երկրի քաղաքների փողոցներով հազարավոր մարդիկ են հավաքվել, որոնք Մնանգագվային իրենց զորակցությունն են հայտնում և երգում:
                                            
                    
                                            
                        
            

