211652_close_icon
views-count2470 դիտում article-date 20:12 21-11-2017

Նոյեմբերի 21-26-ը մայրաքաղաքում կանցկացվի «Երևանի արտաքին գովազդի» 2-րդ միջազգային փառատոնը

Երևանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում անդրադառնալով մայրաքաղաքում նոյեմբերի 21-26-ն անցկացվող «Երևանի արտաքին գովազդի» 2-րդ միջազգային փառատոնին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը հանձնարարել է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել` փառատոնը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար: ««Երևանի արտաքին գովազդի» 2-րդ միջազգային փառատոնի շրջանակում այս տարի ևս մեր մայրաքաղաք են այցելելու աշխարհի տարբեր երկրների առաջատար գովազդային գործակալությունների լավագույն մասնագետները: Միանշանակ է, որ այս միջոցառումը լավ հարթակ է գովազդի ոլորտում տեղական ներուժը միջազգային հանրությանը ներկայացնելու, ինչպես նաև մեր կողմից միջազգային փորձն ուսումնասիրելու համար»,-նշել է Տարոն Մարգարյանը՝ աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը հանձնարարելով ապահովել փառատոնի ընթացքի պատշաճ լուսաբանումը:

Նմանատիպ նյութեր