211652_close_icon
views-count2860 դիտում article-date 20:28 20-11-2017

Նոյեմբերի 21-26-ը մայրաքաղաքում կանցկացվի Երևանի արտաքին գովազդի երկրորդ փառատոնը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության կողմից նոյեմբերի 21-26-ը մայրաքաղաքում կանցկացվի Երևանի արտաքին գովազդի 2-րդ փառատոնը: Նախաձեռնության նպատակն է խթանել տարածաշրջանում գովազդի ոլորտի զարգացումը, ինչպես նաև հայկական շուկայում միջազգային լավագույն փորձի ներդրումը: Փառատոնը մեկ հարկի տակ է համախմբելու աշխարհահռչակ գովազդային ընկերությունների ներկայացուցիչների և գովազդի ոլորտի մասնագետների, որոնք կանցկացնեն վարպետության դասեր, կմասնակցեն մասնագիտական համաժողովների: Նշենք, որ արտաքին գովազդի երկրորդ փառատոնի շրջանակում Երևան են ժամանելու աշխարհի առաջատար DDB, BBDO, Saatchi & Saatchi, Zeno Group գովազդային գործակալությունների արտ-տնօրենները: Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա նոյեմբերի 21-ին` ժամը 19:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում: Ծրագրի շրջանակում համապատասխան անվանակարգերում ներկայացված հայկական գովազդի շուկայի լավագույնը ճանաչված նմուշները կպարգևատրվեն: Առավել մանրամասն տեղեկատվության, ինչպես նաև փառատոնի մասնակցության կարգին ծանոթանալու համար այցելեք փառատոնի պաշտոնական կայքը` http://www.yoaf.am:

Նմանատիպ նյութեր